Երևանում պարեկները 43-ամյա երկու տղամարդու են ձերբակալել․ նրանցից մեկի մոտ զենք է հայտնաբերվել


Երևանում պարեկները 43-ամյա երկու տղամարդու են ձերբակալել․ նրանցից մեկի մոտ զենք է հայտնաբերվել
Սեպտեմբեր 16 16:38 2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 43-ամյա երկու տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից

Խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, գաղտնի փականով դանակ և արցունքաբեր գազաբալոն:

Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նշանակվել է փորձաքննություն: