Վերացվել է Երևանում գործող շոկոլադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը


Վերացվել է Երևանում գործող շոկոլադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Սեպտեմբեր 6 18:56 2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի  տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կոնֆետների արտադրամասում վերացվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: