Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Մուշեղ Ղ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում՝ Գագարին վարչական շրջանի վարչական տարածքում, բախվել է ճանապարհին կայանված «Sitrac» մակնիշի բեռնատարի հետնամասին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Ford Transit»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները։