Մարատ Աճեմյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն


Մարատ Աճեմյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Օգոստոս 21 19:38 2024

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։

Մարատ Աճեմյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Աճեմյանն առաջին գոտեմարտն անցկացրել է 1/8 եզրափակիչում և 9:0 հաշվով հաղթել իրանցի Ահմադ Բադրադինիին, իսկ քառորդ եզրափակչում նույն հաշվով նախատեսվածից շուտ պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Շախիդ Նաբիևին։

Կիզաեզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ումիդժոն Կարոմովի դեմ և մրցակցին հաղթել ընդամենը 36 վայրկյանում` 8:0։

Եզրափակչում հայ ըմբիշը 3-6 հաշվով պարտվեց ռուս Ասլանբեկ Կոստոևին։