Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության վերջին հանգրվանն է, որը մնացել է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության վերջին հանգրվանն է, որը մնացել է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Հունիս 27 21:20 2025

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության վերջին հանգրվանն է, որը մնացել է: Այս մասին 168.am-ի լրագրողի հետ զրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը, ով գտնվում էր Էջմիածնում՝ սատարելու Միքայել Սրբազանին:

 

«Այս իրավիճակը գնահատում եմ պղծություն, որովհետև ոստիկանությունը և ընդհանրապես, ուժային կառույցները պետք է մտնեն այս տարածք՝ բացառապես հաղորդություն ստանալու և աղոթելու համար: Բայց, ցավոք սրտի, նրանք եկել էին այստեղ անօրինական ապօրինի գործողություններ կատարելու և այդ գործողությունը, բացի պղծություն կոչելուց, ուրիշ ոչ մի կերպ չեմ կարողանում մեկնաբանել»,- նշեց նա:

 

Սարգսյանի խոսքով, կար որոշակի դրական բան ուժային կառույցների հայացքներում, որովհետև էական տարբերություն էր նկատվում, կարծես թե նրանք էլ էին ամաչում իրենց գործողություններից:

Տեսանյութն` այստեղ