«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը․
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության ապօրինի հրամաններով իրավապահ մարմինների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա կատարված խայտառակ հարձակումը։
Սուրբ Էջմիածնի նկատմամբ կատարված սրբապղծությունը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ չդադարող հարձակումները և գահընկեց անելու փորձերը անբարոյականության նոր խորություններ են՝ նվաճված օրվա իշխանության կողմից։
Մեր զորակցությունն ու խոնարհումն ենք հայտնում ձերբակալված Միքայել Սրբազանին, Վեհափառ Հայրապետին և հոգևոր ամբողջ դասին՝ այսօր Սուրբ Էջմիածնում բոլորիս համար ազգային արժանապատվության և աստվածասիրության անքննելի օրինակ հանդիսանալու համար։
Իշխանությունը հստակ գծել է սահմանը, որի մի կողմում իրենց գոյությունն է, իսկ հակադիր կողմում՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը, անկախությունը և ինքնիշխանությունը»։