Միքայել Սրբազանի նկատմամբ կալանք կիրառելու հարցն է քննարկվելու դատարանում, րոպեներ առաջ հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը, ով դուրս եկավ Քննչական կոմիտեի շենքից։
Դեռ հայտնի չէ՝ միջնորդությունը որ դատավորին են մակագրել։
Այժմ Միքայել Սրբազանին Քննչականից տեղափոոխելու են դատարան։ Միջննորդությունը քննարկվելու է 24 ժմվ ըննննթացքում։
«Մեղադրանքն անհիմն է»,- կրկին շեշտեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ ՔԿ-ն Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն բանի համար, իբրև թե նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»: