Այս տարի ունենք Կապույտ հազի հիվանդության դեպքերի աճ։ Այդ մասին այսօր ասել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։
Նրա փոխանցմամբ՝ կապույտ հազի նախորդ աճը գրանցվել է 2017 թ.-ին։ Այս տարիներին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 237 դեպք, միայն նախորդ տարի 50, իսկ այս տարի արդեն 98, ընդ որում ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում մինչև 18 տարեկաններին, որոնցից առավել խոցելին մինչև 7 տարեկան երեխաներն են։