ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման


ՌԴ ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման
Հուլիս 14 19:01 2025

Ռուսաստանի Դաշնություն ծաղիկ արտահանելու խնդրով հետաքրքրված բոլոր տնտեսավարողներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրավիրում է քննարկման, հայտնում են ՍԱՏՄ-ից։

 

«Բոլոր ցանկացողներին առաջարկում ենք վաղը՝ 15․07․2025թ ժամը 12։00-ին լինել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում, հասցեն՝ Կոմիտաս 49/2։

 

Քննարկմանը կմասնակցի ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

Նշենք, որ ծաղիկ արտահանողներն այս պահին բողոքի են իրականացնում։