Քաղաքական գործերով գտնվում ենք իրավաբանական անզորության մեջ. Փաստաբան


Քաղաքական գործերով գտնվում ենք իրավաբանական անզորության մեջ. Փաստաբան
Հուլիս 14 17:55 2025

Իրավական համակարգում նկատվում է ակնհայտ կողմնակալություն, իսկ փաստաբանները հայտնվել են փաստացի անզոր վիճակում, «Դաշնակցականների նկատմամբ բռնաճնշումներ, գործի մանրամասները» թեմայով ասուլիսին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

 

«Մի քանի օր առաջ արդեն անդրադարձել էի այդ խնդրին, բազմիցս մինչ այդ էլ խոսել եմ։ Մենք՝ իրավաբաններս, փաստաբաններս, հատկապես քաղաքական գործերով, այլևս գտնվում ենք իրավաբանական անզորության մեջ։ Վերցնենք Բագրատ Սրբազանի գործը․ ներկայացվեց 16 անձի կալանավորման միջնորդություն, բոլորն էլ կալանավորվեցին: Մինչ այդ անգամ դեռ միջնորդությունները ներկայացված չէին, բայց մենք արդեն գիտեինք, թե որ դատավորների մոտ են բաշխվելու։ Այդպես էլ եղավ՝ X, Y դատավորներ, և բոլորի պարագայում կալանքը տրվեց։ Մասիս Մելքոնյանի դեպքում, օրինակ, մենք բացարկով սկսեցինք․ ասել ենք՝ քաղաքական ակտիվություն դրսևորած մարդն այս գործով չի կարող օբյեկտիվ ու անաչառ լինել, բայց միևնույն է, ունեցանք նույն արդյունքը»,-ասաց նա: