Դավիթ Տոնոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը Սահմանադրական դատարանը մերժել է: Այս մասին գրում է aravot.am-ը։
Պաշտպանության նախկին նախարար Դ. Տոնոյանը Սահմանադրական դատարանի առջեւ բարձրացրել էր հետեւյալ հարցը. արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի բովանդակությանը, այն պայմաններում, երբ իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը «բողոքի բավարարումից տարբերվող պատասխան» եզրույթի իմաստային ծանրաբեռնվածության ծավալում չընդգրկելով, իրավասու դատախազի կողմից կայացված՝ մինչդատական ակտի դեմ բերված բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքում վիճարկվող դրույթը բացառում է մինչդատական ակտի դեմ ներկայացված դատական բողոքի հիման վրա մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու, հետեւաբար՝ նաեւ դատական բողոքն ըստ էության քննելու հնարավորությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում