10 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել էր Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում


10 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել էր Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում
Օգոստոս 21 09:52 2024

Օգոստոսի 20-ին, ժամը 17:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արշավախմբի անդամներին ուղեկցել են անվտանգ տարածք։