Լոռու մարզում որդին հորը ասել է, որ նա ապրելու իրավունք չունի ու բազմաթիվ հարվածներ հասցրել


Լոռու մարզում որդին հորը ասել է, որ նա ապրելու իրավունք չունի ու բազմաթիվ հարվածներ հասցրել
Օգոստոս 19 23:12 2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Եղշ» մականվամբ, Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Արեն Ծ․-ն «Ջունգլիներ» թաղամասում դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հորը, Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Վարուժ Ծ․-ին, ով ներկայումս գտնվում է այնտեղ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Բազումի բաժին է հրավիրվել Վարուժան Ծ․-ն, որտեղ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտարարել է որ նույն օրը ժամը 16։00-ի սահմաններում Չուխաջյան փողոցի 40 հասցեի մոտ որդին` Արեն Ծ․-ն վիճաբանել է իր հետ, ասելով որ «ինքը ապրելու իրավունք չունի, պիտի մեռնի» և իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել որովայնի և գլխի հատվածներին` պատճառելով մարմնական վնասվածքներ և արյունահոսելով թողնելով հեռացել է:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Արեն Ծ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: