Կաթողիկոսի եղբորորդու գործով նիստերը չեն կայանում. տուժող կողմը չի ներկայանում դատարան. «Ժողովուրդ»


Կաթողիկոսի եղբորորդու գործով նիստերը չեն կայանում. տուժող կողմը չի ներկայանում դատարան. «Ժողովուրդ»
Օգոստոս 15 08:02 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կաթողիկոսի կալանավորված դատախազ եղբորորդու դատական նիստերը մոտ 6 ամիս է` չեն կայանում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` խնդիրն այն է, որ դատարան չեն ներկայանում գործով տուժողները ու տարբեր պատճառաբանություններ են առաջ քաշում: Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործը դատարանում ավարտական փուլ է հասել ու կանգ առել:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը տեւական ժամանակ կալանքի տակ մնաց, եւ վերջին ամիսների ընթացքում նրա խափանման միջոցը փոխվեց:

Ինչպես հայտնի է՝ 2022 թվականի հունիսի 11-ին ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ.Գ.-ի եւ Ն.Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանի գործը Հակակոռուպցիոն դատարանում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։