Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը 2024 թվականի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը հայտարարեց փակված։ Օլիմպիական խաղերի փակման արարաողությունը տեղի է ունեցել Փարիզի լեգենդար մարզադաշտում` «Stade de France»-ում։
Օլիմպիական կրակը մարեց Փարիզի Խաղերի քառակի չեմպիոն, ֆրանսիացի լողորդ Լեոն Մարշանի ձեռքերում։
Օլիմպիական խաղերի փակման արարողությության ավարտին օլիմպիական դրոշը փոխանցվեց Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասին։ ՕԽ փակման պաշտոնական արարողությանը մասնակցում էր նաև հոլիվուդյան դերասան Թոմ Քրուսը, որը ցատկեց «Ստադ դե Ֆրանս»-ի տանիքից, վերցրեց Լոս Անջելեսի քաղաքապետից դրոշը և դուրս բերեց մարզադաշտից՝ հասցնելու ԱՄՆ։
2028 թվականին 34-րդ ամառային Օլիմպիական խաղերը կընդունի Լոս Անջելեսը։