Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին էլ՝ որսորդական հրացան


Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին էլ՝ որսորդական հրացան
Օգոստոս 8 22:27 2024

Օգոստոսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի սեփական տան բակում տղամարդու դի կա։

«Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 1-ին նրբանցքի տան մոտ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 53-ամյա Պատվական Գ.-ի դին, մարմնի կողքին էլ հայտնաբերվել է որսորդական հրացան։

Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Պատվական Գ.-ն որսորդական հրացանով կրակել է ինքն իրեն»,-հայտնում է shamshyan.com-ը։