«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախարարի կողմից վարչապետին ներկայացվող սույն 3 հաշվետվությունը նկարագրում է կառավարության աշխատանքային իրավիճակը։
Այսպես` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զարմանալի զուգադիպությամբ և՛ Մյունխենում, և՛ Թբիլիսիում, և՛ պրոադրբեջանական Բուդապեշտում տարբեր գործուղումների ժամանակ գործընկերներից ստացել է բառացիորեն նույն առաջարկը` «Ամրապնդել կողմերի փոխգործակցությունն ու կապերը»։
Ամենայն հավանականությամբ, Ավանեսյանը համոզված է, որ իր հաշվետվությունը ոչ ոք չի կարդում, հետևաբար, ուղղակի փաստաթղթերի ամսաթվերը փոխելով` կատարում է իր այս պարտականությունը. իսկ իրականում այդ այցերի համար երբեմն ահռելի գումարներ են ծախսվում, սակայն դրանց արդյունավետությունը հավասար է զրոյի»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27․ 07․ 24 թ համարում