Ալիևի պահանջներն ավելանում են. «Հրապարակ»


Ալիևի պահանջներն ավելանում են. «Հրապարակ»
Հուլիս 23 09:12 2024

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահի հայտարարություններից պարզ դարձավ, որ, հակառակ ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, առնվազն առաջիկա 2 տարում դա չի կայանա։

Բանն այն է, որ Ալիեւը պայմանագրի ստորագրման նախապայման է առաջ քաշել ՀՀ Սահմանադրությունը փոխելը, իսկ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների խորհրդին հանձնարարել է նոր սահմանադրության հայեցակարգը ներկայացնել 2026-ի դեկտեմբերին: Մյուս նախապայմանը 30 տարուց ավելի ղարաբաղյան խնդրով զբաղվող Մինսկի խմբի լուծարումն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։