Արտաշատում հրդեհ է բռնկվել. 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, ծխահարված տեղափոխվել են հիվանդանոց


Արտաշատում հրդեհ է բռնկվել. 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, ծխահարված տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիս 19 17:07 2024

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

ԻՆչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել, ապա մարել են նշված շենքի 3-րդ հարկի բնակարանում առաջացած կրակը:

Հրդեհի հետևանքով Արտաշատ բ կ են տեղափոխվել Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Արևիկ Չ.-ն. 3 ամսական Արա Մ.-ն, 57-ամյա Ռուզաննա Կիանոսյանը, 40-ամյա Նարինե Պողոսյանը, 18-ամյա Արթուր Մուրադովը և 22-ամյա Հասմիկ Մելքոնյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։