Վարդավառը որոշ վարորդների համար վերածվել է «մղձավանջի»․ «Հրապարակ»


Վարդավառը որոշ վարորդների համար վերածվել է «մղձավանջի»․ «Հրապարակ»
Հուլիս 9 10:00 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վարդավառը որոշ վարորդների համար տոնից վերածվել է «մղձավանջի»։ Հուլիսի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել եւ «հայտնաբերել» 3 հազար 300 իրավախախտում, 125 հոգին եղել է ոչ սթափ վիճակում, 140 անձ մեքենան վարել է մգեցված ապակիներով, 255 հոգի գերազանցել է արագությունը, 813 վարորդ մեքենան վարել է առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխելու համար տուգանվել է 65 հոգի, հեռախոսով խոսելու համար՝ 64։ Կան նաեւ այլ իրավախախտումներ։ Տուգանային հրապարակ է տեղափոխվել 79 մեքենա։

Հիշեցնենք, որ կիրակի օրը հայերը նշում էին Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։