Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (լուսանկարներ)


Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (լուսանկարներ)
Հունիս 20 13:45 2024

«Ավելի բարձր, ավելի արագ, ավելի դիպուկ». այս կարգախոսի ներքո կայացավ Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի եզրափակիչ միջոցառումը: Յունիբանկի 12 Visa քարտապաններ արշավի եզրափակիչ փուլում հաղթահարեցին տարբեր մարզական փորձություններ: Ամենաբարձր միավորներ հավաքած երկու մասնակիցները ստացան արշավի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը և փակման հանդիսավոր արարողությանը դիտելու համար:Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավը մեկնարկել էր 2024 թվականի մարտին:

Յուրաքանչյուր ամիս բանկի քարտապանները հնարավորություն ունեցան շահելու օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական դիզայնով Visa քարտեր և դրամական մրցանակներ: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ:«Շատ գոհ եմ Յունիբանկից: Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով։ Շատ քչերին է հաջողվում մեկնել օլիմպիական խաղերին՝ որպես երկրպագու։

 
 

Իմ կարծիքով սա լավագույն նվերներից մեկն է, կնոջս հետ սիրով կմեկնենք Փարիզ», - նշեց արշավի առաջին հաղթող Դավիթ Թովմասյանը:Օլիմպիական խաղերը հենց Փարիզում դիտելու հնարավորություն ստացավ նաև Նարեկ Երիցյանը։ «Մոտ 4 տարի է Յունիբանկի հաճախորդ եմ: Հաճելի անակնկալ էր: Ես միշտ ուրախացել եմ մեր հայ մարզիկների հաղթանակներով, ու հիանալի կլինի նրանց կողքին լինել Փարիզում և կիսել այդ ուրախությունը», - նշեց արշավի երկրորդ հաղթող Նարեկ Երիցյանը:

Արշավի հաղթողներին ուղեգրերը հանձնեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ ըմբիշ Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: