ՔՊ-ն կընկնի դռնեդուռ․ «Հրապարակ»


ՔՊ-ն կընկնի դռնեդուռ․ «Հրապարակ»
Հունիս 27 08:35 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղպայմանագրի» պատգամավորներին կուսակցական վերնախավը հանձնարարել է դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ, կատարել մարդկանց խնդրանքները, գոհացնել նրանց, հընթացս էլ քարոզել սահմանազատման-սահմանագծման աշխատանքները: Ասվել է՝ չնայել, որ ամառ է` ՔՊ վարկանիշն այնքան անհուսալիորեն է ընկել, որ մեծ աշխատանք պետք է կատարվի այն բարձրացնելու համար, ուստի ոչ մի օր ժամանակ չկա` 2026-ի ընտրությունները սարերի ետեւում չեն: Ասվել է, որ ՔՊ-ն ունի հանրության վստահության խիստ պակաս, եւ ամենօրյա աշխատանքով պետք է վերականգնել իշխող կուսակցության վարկանիշը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 06․ 24 թ համարում։