Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը․ «Հրապարակ»


Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը․ «Հրապարակ»
Հունիս 26 08:06 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ի Հանքավանի ժողովի ժամանակ Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը, որից պարզ է դարձել, որ նա դրա ներքո փորձում է կյանքի կոչել Ալիեւի հետ պայմանավորվածությունները՝ ՀՀ տարածքների վերաբերյալ պահանջները։ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետեւյալն է, երբ ժողովուրդն ասում ա՝ լսեք, չենք ուզում այլեւս մաքառել, գոյատեւել, տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել։ Եվ ժողովրդի ուղերձն իր էլիտաներին եւ մեզ՝ որպես կառավարող մեծամասնությանը, հետեւյալն է. կարո՞ղ եք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապես ապրենք»,- ասել է նա՝ յուրայիններին հասկացնելով, որ ինչ ուզի Ալիեւը, տալու եմ, որ ապրենք, վայելենք իշխանական բարիքները։

Ոմանք գլխի են ընկել նրա ասածի իրական իմաստը, սկսվել է հարցերի տարափ՝ սահմանազատման, տարածքային զիջումների մասին: Նա հստակ պատասխաններ չի տվել՝ կրկնելով, որ Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք, որ պատերազմ չսկսվի։ Չնայած ՔՊ-ականները չեն համարձակվել առճակատման գնալ, բայց ակնարկել են, որ չի կարելի ամեն ինչ զիջել, մանավանդ որ դա խաղաղության երաշխիք չէ, սակայն ժողովից հետո խմբերով ակտիվ քննարկել են, որ այս ամենից վատ հոտ է գալիս` եթե Տավուշը մարսեցինք, չի նշանակում, որ Տիգրանաշենը կամ Ջերմուկն էլ ենք մարսելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 06․ 24 թ համարում։