Հայաստանում տարեկան կենցաղային այրվածքների մոտ 3000 դեպք է գրանցվում. Անահիտ Ավանեսյան


Հայաստանում տարեկան կենցաղային այրվածքների մոտ 3000 դեպք է գրանցվում. Անահիտ Ավանեսյան
Հունիս 25 17:07 2024

Վերջին շրջանում զգալիորեն ավելացել են կենցաղային այրվածքներով դեպքերը: Այս մասին ասված է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքի էջում:

 
 

«Լուսանկարները տեղադրում եմ` որպես զգոնության կոչ ծնողների, տան մյուս անդամների համար:

Հայաստանում տարեկան կենցաղային այրվածքների մոտ 3000 դեպք է գրանցվում: 700-800-ը ստացիոնար բուժում է պահանջում, մեծ մասը երեխաներ են, որոնց 95%-ի պատճառը կենցաղային այրվածքն է:

 

Սիրելի՛ ծնողներ, երեխաների համար ապահովե՛ք անվտանգ միջավայր, հեռո՛ւ պահեք նրանց տաքացնող սարքերից ու իրերից: Ակնկալում եմ ձեր աջակցությունը՝ այս վիճակագրությունը նվազեցնելու հարցում:

Ծանոթացե՛ք և մտապահե՛ք նաև այրվածքի դեպքում առաջին բուժօգնության կանոնները:

Եթե ունեք հարցեր, գրե՛ք»,- նշված է գրառման մեջ: