Լալան չէր նայել ներկայացումը, մտնում է ու առաջին պլանում տեսնում իմ նկարը՝ սև ժապավենով․․. ․ Դավիթ Հակոբյանի հուշերը (Տեսանյութ)


Լալան չէր նայել ներկայացումը, մտնում է ու առաջին պլանում տեսնում իմ նկարը՝ սև ժապավենով․․. ․ Դավիթ Հակոբյանի հուշերը (Տեսանյութ)
Հունիս 24 13:06 2024

Ես իրեն տխուր չեմ կարողանում հիշել, այդ տեսակ մարդ էր նա, կյանքով, երջանկությամբ լի,  բոլորին երջանկություն սովորեցնեող, թվում էր թե բոլոր ցավերին թեթև նայող, բայց դե..․ ․ լրագրողների հետ զրույցում ասաց վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը։

Նա Լալա Մնացականյանի հետ կապված պատմություն հիշեց՝ նշելով, որ նրան միշտ հիշելու է ուրախ։

«Մի ներկայացում էինք արել, որտեղ ես մահացածի դեր էի խաղում, նկարը սև ժապավենով առաջին պլանում դրված էր։ Լալան չէր նայել ներկայացումը, մտնում է ու տեսնում իմ նկարը՝ սև ժապավենով ու սկսվում է հիստերիկան մոտը. «ո՞նց թե մեռել է Դավիթը, էս ինչա՞» ու չի լսում մյուսներին։ Մի կերպ հանգստացնում են, ուշքի են բերում։ Հաջորդ օրը մոտեցա ձեռքս դրեցի ուսին, ասեցի «Լալա՜»։ Հռհռում էր, գրկել էր ու բաց չէր թղնում, ոնց որ էն աշխարհից եկա»,-հիշեց դերասանը։