Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն


Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Հունիս 24 11:46 2024

Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ձեռնարկվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց: 

Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: 

Հանձնարարվեց աշխատանքներն իրականացնել նաև վարչական մյուս շրջաններում: