Փաշինյան ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել․
«Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երեւանում՝ 20 կմ: Հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվը։
Հ.Գ. Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սեւանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը: Մասնակիցների չափանիշները կորոշվեն եւ կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել եւ մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը եւ հմտությունները բավարարում են դրա համար: Սպասեք լուրերի»։