«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Միջին օղակներում աշխատող որոշ պետական «ուսապարկեր» փորձում են իշխանություններին ծառայություններ մատուցել` զբաղված են բողոքի ակցիաների տեսագրություններն ուսումնասիրելով, որ նույնականացնեն, թե իրենց ենթականերից ով է մասնակցել դրանց: Ապա կանչում եւ բացատրություններ են պահանջում, նախատում։ Գերատեսչություններից մեկում բաժնի պետը հայտնաբերել է, որ ողջ բաժինը` 1-2-ի բացառությամբ, մշտապես մասնակցել է միտինգներին։ Կանչել է, որ «զրուցի» հետները` առաջարկելով դիմում գրել գնալ, եթե համաձայն չեն իշխանության վարած քաղաքականության հետ, չնայած աշխատակիցները փորձառու եւ, կարելի է ասել` անփոխարինելի կադրեր են։ Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին մասնակցելն էլ մեր սահմանադրական իրավունքն է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 06․ 24 թ համարում։