Հոգեբանները «գրոհել են» դատական համակարգը. մեկ տարում հոգեբանական ծառայության 10 պայմանագիր է կնքվել


Հոգեբանները «գրոհել են» դատական համակարգը. մեկ տարում հոգեբանական ծառայության 10 պայմանագիր է կնքվել
Հունիս 20 09:58 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոգեբանները ներխուժել են դատական համակարգ. ՀՀ դատական դեպարտամենտը մեկ տարում 10 պայմանագիր է կնքել հոգեբանի ծառայությունների ձեռքբերման համար։

Պայմանագրերը կնքված են՝ դատական նիստերին ներգրավված հոգեբանների ծառայություններ ձեռք բերելու համար։

ՀՀ Դատական օրենսգրքի «Դատական իշխանությունների եւ գործունեության հիմունքները» բաժնում առկա գլուխ 16-ի՝ առաջին ատյանի դատարանների դատավորների եւ դատարանի նախագահների նշանակման կարգի 108-րդ «Հարցազրույցի անցկացում» հոդվածում է միայն հիշատակվում հոգեբան բառը, այն է՝ թեկնածուի հարցազրույցն անցկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը, որին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել նաեւ հոգեբան:

Այսինքն՝ հոգեբանի այցելությունը ո՛չ օրենքով է սահմանված, ո՛չ պարտադիր է։

Դատական դեպարտամենտի գնումների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հոգեբանի ծառայությունները ներգրավված են այն գործերում, որոնցում առկա է անչափահաս անձի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցություն։ Գործերի հիմնական բնույթը քրեական է։

Որպես օրինակ՝ դիտարկենք մեկ քրեական գործ. քանի որ առկա է անչափահասի անմիջական մասնակցություն եւ կապված է խորթ հոր կողմից դաժան բռնության դեպքերի հետ, հոգեբանի ծառայությունները՝ ճնշված եւ տուժող ճանաչված անձի մասնակցությամբ դատական նիստի դեպքում անհրաժեշտ են. եւ այս դեպքում ներառվում է հոգեբանը։

Նշենք, որ կնքված գնումների դրամային սահմանը հատում է 300 հազար դրամի շեմը»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։