«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանին առաջիկա նիստում կքննարկի քաղաքի որոշ հատվածներում մշակութային գործունեության իրականացումը սահմանափակելու մասին որոշման նախագիծը. ու դա ավագանու՝ հունիսի 25-ի նիստում ընդգրկված միակ զեկուցվող հարցն է, մնացած 17 հարցերը չզեկուցվող են: Նախագծով, մասնավորապես, Երեւանի որոշ հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը, ասել է թե՝ թափառաշրջիկ երաժիշտներին հեռացնում են Երեւանի կենտրոնից:
«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքապետարանի կայքէջում հրապարակված նախագծից տեղեկացավ, որ շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը կարգելվի Երեւան քաղաքի հետեւյալ տարածքներում՝ Հանրապետության հրապարակ եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք, Հյուսիսային պողոտա եւ դրան հարակից 100 մետր շառավղով տարածք:
Մեզ հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասաց, որ նախագիծն առաջիկայում կքննարկվի հանձնաժողովում, հնարավոր է՝ որոշակի փոփոխությունների ենթարկվի մինչեւ ավագանու նիստի օրակարգ մտնելը. «Կարող է առաջարկներ լինեն, ու ըստ այդմ՝ նաեւ որոշակի փոփոխություններ, բայց ընդհանուր առմամբ մեր դիրքորոշումն այն է, որ խնդիրը լուծվի», – ասաց նա»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։