«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Սակայն արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ: Ընդ որում, կուսակցությունից պահանջել են ոչ թե շտկել այդ տեխնիկական վրիպակները, այլ նոր համագումար հրավիրել:
Թե՛ Արշակ Կարապետյանը, թե՛ կուսակցության այլ ներկայացուցիչներ ոչ մեկ անգամ նշել են, որ սա իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար:
Այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, կուսակցության ղեկավարությունը որոշել է նոր համագումար հրավիրել, որպեսզի կուսակցության գործունեությունը չձգձգվի: Կուսակցությունից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ համագումարը կկայանա հունիսի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Պատվիրակների գրանցումը սկսվելու է ժամը 17:30-ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում