6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից


6 մարդ տեղափոխվել է ԲԿ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է․ շտապօգնության աշխատակից
Հունիս 12 21:09 2024

Բաղրամյան պողոտայից բողոքի ակցիայի վեց մասնակից է վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։  Այս մասին Tert.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» ԲԿ-ից։

«6 հոգի են այստեղ, ամենածանրը մատները կտրված մարդու վիճակն է, ոսկորները չկային, ջլերն էին, նա հիմա վիրահատարանում է»,- ասաց շտապօգնության աշխատակիցը, որը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց:

Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերում մի քաղաքացու, որը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ընթացքում ձեռքի լուրջ վնասվածներ էր ստացել։