ՔՊ-ական պատգամավորների ընտանիքի անդամների կարիերան եւ աշխատավարձը սրընթաց աճում են. «Ժողովուրդ»


ՔՊ-ական պատգամավորների ընտանիքի անդամների կարիերան եւ աշխատավարձը սրընթաց աճում են. «Ժողովուրդ»
Հունիս 12 08:59 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը «նախկին թալանչիների» ժամանակ զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն ՆԳ համակարգում եւ կարծես մինչեւ 2018 թվականը ոչ մի անգամ բարձրաձայն կամ ցածրաձայն չի դժգոհել առկա բարքերից։

Փոխարենը այժմ, մասնավորապես նրա որդին՝ փորձագետից արագ «վերածվել» է «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարեւորագույն բաժիններից մեկի պետի, աշխատավարձն էլ նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 1.2 միլիոն դրամով։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի ստել` «Ապագա կա՛»։ Եվ այդ ապագան ՔՊ-ականների համար է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: