Ալեն Սիմոնյանի կողմնակիցները միանշանակ կողմ են արտահայտվել սրբազանին մեկուսացնելու սցենարին․ «Իրավունք»


Ալեն Սիմոնյանի կողմնակիցները միանշանակ կողմ են արտահայտվել սրբազանին մեկուսացնելու սցենարին․ «Իրավունք»
Հունիս 12 08:51 2024

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ խորհրդի նիստի հայտնի օրը, երբ խորհրդարանական ընդդիմությունը կառավարության հրաժարականի ուղերձի նախագիծ էր բերել, դրան հաջորդել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ժողովը: Մեզ հասած շշուկների համաձայն` տեղի է ունեցել բուռն քննարկում Բագրատ սրբազանի գործողությունների վերաբերյալ, եւ թե ինչ արձագանք կգտնի այն հասարակության շրջանում։

Մասնավորապես` Ալեն Սիմոնյանի կողմնակիցները միանշանակ կողմ են արտահայտվել սրբազանին մեկուսացնելու սցենարին` նշելով, որ հարյուրավոր վիրավորանքներ է 24-ժամյա ռեժիմով հնչեցնում եւ հազար «բռնվելու տեղ ունեն»։

Սակայն հատկանշական է, որ ,ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, Նիկոլի «վկաները» կտրականապես դեմ են արտահայտվել իրադարձությունների նման զարգացմանը: Վերջիններս մտավախություն են հայտնել, որ «քնած» հանրությանը իրենց ձեռքով կարթնացնեն։

Ասել են` թող ԱԺ հարցուպատասխանի օրն էլ հորով-մորով անենք, հետո կերեւա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում