Լոռու մարզում 1,5 ամսական երեխան ջերմային այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց


Լոռու մարզում 1,5 ամսական երեխան ջերմային այրվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Հունիս 8 15:39 2024

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գուգարքի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտնել, որ  «ձախ ոտնաթաթի ջերմային այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ մայիսի 27-ին երեկոյան ծնողի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Փափազյանը պարզել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1,5 ամսական Ն․ Ծ․-ն, ով այրվածքը ստացել է իրենց տանը՝ տաք ջուրը ոտքին թափվելու հետևանքով:

Պարզվել է նաև, որ երեխայի մայրը իրենց տանը իր որդուն լողացնելու ժամանակ ցանկացել է ջուրը տաքացնել, ինչի ընթացքում տաք ջուրը լցվել է երեխայի ոտքին պատճառելով՝ ջերմային այրվածք: 

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: