Ալավերդու համայնքապետը որոշել է ուսումնասիրել շենքերի վիճակը. «Հրապարակ»


Ալավերդու համայնքապետը որոշել է ուսումնասիրել շենքերի վիճակը. «Հրապարակ»
Հունիս 8 09:19 2024

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 22-ին պայմանագիր է կնքել «Ստեպռոկետ» ՍՊԸ-ի հետ, որով 30 շենքի համար տեխնիկական վիճակի հետազոտությունների եւ եզրակացության տրամադրման ծառայություն է ձեռք բերել։

Պայմանագրից տեղեկանում ենք, որ համայնքապետարանը որոշել է ուսումնասիրել այդ 30 շենքերի ընդհանուր վիճակը: Թե ուժեղ երկրաշարժերից հետո ինչ վիճակում են եղել դրանք, երբ են վերանորոգվել, ինչպիսի սեյսմակայունություն ունեն, պետք է բացահայտեր վտանգավոր ու վթարային տեղերի առկայությունը եւ այլն։ Պայմանագրի կնքումից ընդամենը 4 օր հետո ուժեղ ջրհեղեղը մեծ ավերածություններ պատճառեց Ալավերդի քաղաքին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: