Արագածոտնի մարզի գյուղերից մեկում անասնակեր է այրվել


Արագածոտնի մարզի գյուղերից մեկում անասնակեր է այրվել
Հունիս 7 16:33 2024

Հունիսի 7-ին, ժամը 11։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է խոտի դեզ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։03-ին, մարվել՝ 13։45-ին։  Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր։