Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»


Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
Հունիս 6 08:30 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում յուրաքանչյուր ակտիվության ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջանառում է թեզեր, թե այս կամ այն առաջնորդը ուղիղ կամ անուղղակի ղեկավարվում է «նախկինների» կողմից: Ու, հետեւաբար, հարց է առաջանում՝ ինչու են ներկա դերակատարները վախենում «նախկիններից»: Պարզ է, որ ցանկացած փոփոխության դեպքում՝ խոսքը իշխանափոխության մասին է, այն իր հետ բերելու է ծանր հետեւանքներ հայրենիք հանձնող ՀՀ գործող իշխանության համար: Սակայն, հատկապես «նախկինների» վերադարձի դեպքում, անխուսափելի է լինելու առավել դաժան պատիժը գործողների նկատմամբ, որոնք իրենց գործունեության 6 տարիներ ընթացքում հայկական երրորդ հանրապետությունը հանձնեցին թշնամուն, տվեցինք մոտ 5000 զոհ, եւ նրանք շարունակում են ամենակոռումպացված ձեւով իշխանավարել՝ ոչնչացնելով մեր երկրում բոլոր տեսակի արժեքները:

Ահա թե ինչու են գործող իշխանությունները հատկապես «նախկիններից» վախենում. նրանք առավել դաժան են պատժելու գործողներին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 06․ 06․ 24 թ համարում։