Թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է մատակարարվել Հնդկաստանից Հայաստան


Թանկարժեք դեղի նոր խմբաքանակ է մատակարարվել Հնդկաստանից Հայաստան
Նոյեմբեր 28 19:52 2024
Թանկարժեք դեղի նոր խմբաքանակն արդեն ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցաբանության կենտրոնում է: Հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան այցելել են կենտրոն ու հանձնել «Կելֆեր» դեղի նոր խմբաքանակը:
«Կելֆեր»-ը ցուցված է թալասեմիա արյան ժառանգական հիվանդության դեպքում: Այս հիվանդության ժամանակ առկա է հեմոգլոբինի ոչ բավարար կամ ոչ նորմալ արտադրություն։
 
Պացիենտներն ամբողջ կյանքի ընթացքում կանոնավոր կերպով պետք է ընդունեն «Կելֆեր» դեղամիջոցը։ Հայաստանում այս հիվանդությունն ունի շուրջ 130 մարդ:
 
Արմեն Գասպարյանի և «Յոլյան» կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի հետ Հնդկաստանի դեսպանը շրջել է արյունաբանական կենտրոնում, ծանոթացել պայմաններին, ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկել են առողջապահական ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղիները: