Թրամփը կրկին շփոթել է Հայաստանն ու Ալբանիան


Թրամփը կրկին շփոթել է Հայաստանն ու Ալբանիան
Սեպտեմբեր 18 23:15 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթեց Հայաստանն ու Ալբանիան՝ խոսելով Ադրբեջանի հետ հակամարտության մասին։

«Մենք, օրինակ, ապահովեցինք Աբրբեջանի և Ալբանիայի միջև կարգավորումը», - ասաց ԱՄՆ առաջնորդը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Չեքերսի ամառանոցում: Թրամփի խոսքով՝ հակամարտությունը «շարունակվում է արդեն երկար տարիներ»:

Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահը նույն սխալը թույլ տվեց Fox News-ին տված հարցազրույցում:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև համատեղ եռակողմ հանդիպում ունեցան, որից հետո նրանք ստորագրեցին մի քանի կարևոր փաստաթղթեր Ադրբեջանի և Հայաստանի համար: Երեք երկրների առաջնորդները ընդունեցին խաղաղ կարգավորման մասին հռչակագիր: Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորվեցին հրաժարվել ռազմական գործողություններից և հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ որպես խաղաղության հասնելու իրենց ջանքերի մաս: Ավելին, ԱՄՆ-ն հայտարարեց Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության սահմանափակումների վերացման մասին: