1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները. «Ժողովուրդ»


1 մլն 65 հազար դրամ 5 աթոռի համար. «հեղափոխական» իշխանության հերթական գնումները. «Ժողովուրդ»
Հունիս 4 09:01 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել 5 շարժական անիվներով աթոռ, որի արժեքը կազմել է 1 մլն 65 հազար դրամ։

Աթոռը ունի հետեւյալ տեխնիկական բնութագիրը. «Միջին չափսի աթոռ` 5 շարաժական անիվների վրա: Խաչուկը` մետաղական հիմքով: Մեխանիզմը ճոճվող՝ աշխատանքային դիրքում եւ տարբեր բարձրություններում ֆիքսելու հնարավորությամբ: Նստատեղը 10 մմ հաստությամբ` նրբատախտակից: Նստատեղի լայնությունը` 500 մմ: Նստատեղի խորությունը`480 մմ: Նստատեղը երեսպատված` 60 մմ հաստությամբ, 25 կգ/մ3 խտությամբ սպունգով եւ խիտ կտորով: Նստատեղի բարձրությունը ամենաբարձր դիրքում` 500 մմ: Նստատեղի բարձրությունը ամենացածր դիրքում` 420 մմ: Հենակը եւ արմնկակալերը պլաստմասե՝ լրացուցիչ էրգոնոմիկ դետալի առկայությամբ : Արմնկակալերը` ամրացված թիկնակին եւ նստատեղին։ Թիկնակի բարձրությունը` 570 մմ: Թիկնակի պաստառը՝ ամուր ցանցային կտոր։ Արմնկակալի բարձրությունը նստատեղից՝ 180 մմ»:

Հետաքրքիր է, թե ո՞ւմ համար է նախատեսված այս բարդ ու մանրամասն նկարագրությամբ թանկարժեք աթոռը։ Հարց է, թե պետական միջոցները մսխելու էլ ինչ անմիտ տարբերակներ են մտածել «հեղափոխական», առավել կոռումպացված իշխանությունները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: