Որ հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը


Որ հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Ապրիլ 2 19:33 2024

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ, այս գիշեր կմեկնի Խորվաթիայի Պորեչ քաղաք՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ 

Թիմի կազմում ընդգրկված են Լևոն Վարդանյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Էրիկ Առստամյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ռաֆայել Ներսիսյանը (63,5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ), Միսակ Ստեփանյանը (+92 կգ) և աղջիկներ՝ Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լյուսի Ավետիսյանը (54 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ)։

Ստուգատեսը կավարտվի ապրիլի 15 -ին: