Հայ Առաքելական եկեղեցու՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից Риа Новости-ին մանրամասներ են հայտնել՝ ինչպես է «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչությունից տուժած մարդկանց օգնություն ցուցաբերել հայազգի Կարեն Ենգիբարյանը, և ինչ հանգամանքներում է նա մահացել։
Աղբյուրը հայտնում է․ «Կարեն Ենգիբարյանը եկել է այրվող «Կրոկուս Սիթի Հոլ»՝ արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել է շենք և օգնել մարդկանց տարհանվել։
Երբ ահաբեկչությունը տեղի է ունեցել, նրան զանգահարել է ընկերը, ասել, որ այնտեղ է գտնվում իր (ընկերոջ) մայրը։ Ընկերոջ մայրը, ցավոք, մահացել է, նրան հուղարկավորել են երեկ»։
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի ներկայացուցիչ Հովհաննես Մինասյանը պատմել է, որ երբ Կարենը եկել է «Կրոկուս», սկսել է օգնել արդեն բոլորին։ Նա երկար ժամանակ ծխացող շենքում է եղել։ Իսկ երբ այդ ամենից հետո դուրս է եկել շենքից, թեթև հագուստով լինելու պատճառով մրսել է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մարդկանց օգնած Կարեն Ենգիբարյանը մահացել է շմոլ գազի ազդեցությունից։