«Crocus City Hall»-ում բռնկված հրդեհի մակերեսը 12900 քառակուսի մետր է


«Crocus City Hall»-ում բռնկված հրդեհի մակերեսը 12900 քառակուսի մետր է
Մարտ 23 01:05 2024

Մերձմոսկվայում գտնվող «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բռնկված հրդեհի մակերեսը 12900 քառակուսի մետր է։

Հաղորդվում է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է թե՛ գետնից, թե՛ օդից կրակը տեղայնացնելու փորձերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ երեք անձ ներխուժել է համերգասրահ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։