Պուտինին առաջին իսկ րոպենեցերից զեկուցվել է ահաբեկչության մասին․ Պեսկով


Պուտինին առաջին իսկ րոպենեցերից զեկուցվել է ահաբեկչության մասին․ Պեսկով
Մարտ 21 20:18 2024

Կատարվածի առաջին իսկ րոպեներից Վլադիմիր Պուտինին զեկուցվել է կրակահերթերի մասին, նախագահն օպերատիվ տեղեկություններ է ստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Պուտինը տվել է արտակարգ իրավիճակի հետ կապված անհրաժեշտ բոլոր ցուցումները։

Հաղորդվում է նաև, որ ահաբեկչության վայր է ժամանել Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ երեք անձ ներխուժել է համերգասրահ և կրակ բացել մարդկանց ուղղությամբ։ Շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ բռնկվել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով։