Փրկարարները Crocus-ի նկուղներից ավելի քան հարյուր մարդու են փրկել


Փրկարարները Crocus-ի նկուղներից ավելի քան հարյուր մարդու են փրկել
Մարտ 21 19:20 2024

Ահաբեկչության և հրդեհի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել է «Крокус Сити Холл» համերգասրահի նկուղներից դուրս բերել հարյուրից ավելի մարդու, միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում տանիքում արգելափակված մարդկանց տարհանելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր տնօրինությունը։

«Հրշեջ-փրկարարական ջոկատները գործում են ավելի բարձր տեմպերով: Հիմնական ջանքերն ուղղված են մարդկանց որոնմանը և փրկելուն։ Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից դուրս են բերել մոտ 100 մարդու։ Աշխատանքներ են տարվում շենքի տանիքից բարձրացնող մեխանիզմների միջոցով մարդկանց դուրս բերելու ուղղությամբ»,- հայտնում են վարչությունից։

Հայտնի է, որ ահաբեկչության մեկնարկից հետո որոշ մարդիկ կարողացել են ինքնուրույն կոտրել ապակե պատերը և դուրս վազել կայանատեղի, համերգասրահի ևս մի քանի այցելուներ հրդեհի պատճառով արգելափակվել են չորրորդ հարկում։

Մինչ այս Մոսկվայի «Крокус Сити Холл» համերգասրահում բռնկված հրդեհը մարելու համար ուղղաթիռներ էին ուղարկվել։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են «Крокус Сити Холл»-ում, որտեղ պետք է տեղի ունենար «Пикник» խմբի համերգը, կրակոցներ էին հնչել։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, առնվազն երեք մարդ կրակ է բացել։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։