Ստամբուլում կանխատեսվող հզոր երկրաշարժի վնասը կարող է գերազանցել 325 միլիարդ դոլարը․ ԶԼՄ


Ստամբուլում կանխատեսվող հզոր երկրաշարժի վնասը կարող է գերազանցել 325 միլիարդ դոլարը․ ԶԼՄ
Մարտ 21 19:17 2024

Ստամբուլում կանխատեսվող հզոր երկրաշարժի վնասը կարող է գերազանցել 325 միլիարդ դոլարը և պետական ​​գանձարանում Թուրքիայի տարեկան բյուջեին հավասար ճեղքվածք առաջացնել, գրում է Hürriyet թերթը։

Ապահովագրական շուկայի մասնագետները մոդել են ստեղծել և հաշվարկել Մարմարա ծովի տարածաշրջանում երկրաշարժից հետո հնարավոր վնասները։

«Ապահովագրական ընկերությունները կփոխհատուցեն այդ գումարի միայն 10%-ը, մնացածը կվճարի պետությունը»,- նշում է հրատարակությունը։