ՌԴ-ից ավելի հայամետ երկիր Երևանը չի կարող գտնել՝ ի հեճուկս Արևմուտքի ակնհայտ ջանքերի․ Կարասին


ՌԴ-ից ավելի հայամետ երկիր Երևանը չի կարող գտնել՝ ի հեճուկս Արևմուտքի ակնհայտ ջանքերի․ Կարասին
Մարտ 21 19:00 2024

Հաշվի առնելով Հայաստանին Մոսկվայից հնարավորինս օտարելու Արևմուտքի ակնհայտ ջանքերը, ստիպված եմ էմոցիոնալ կերպով նշել, որ լայն իմաստով Երևանը չի կարող գտնել ավելի հայամետ, քան Ռուսաստանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Դրա պատճառները բազմաթիվ են՝ պատմությունից ու արյունակցական կապերից մինչև տարածաշրջանային անվտանգության առաջնահերթություններ: Լրջորեն մտածելու ժամանակն է»,-ասել է նա։