20 տոննա ցորենով բարձված բեռնատարը Ստեփանավանի ոլորաններում կողաշրջվել է


20 տոննա ցորենով բարձված բեռնատարը Ստեփանավանի ոլորաններում կողաշրջվել է
Մարտ 7 16:35 2024

Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:  Ժամը 10:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Մկրտիչ Փ.-ն իր վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարով Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավտոմեքենան բարձված է եղել մոտ 20 տոննա ցորենով: