Հայկական ավիաընկերության Boeing 737-ի շարժիչն օդ բարձրանալիս խափանվել է


Հայկական ավիաընկերության Boeing 737-ի շարժիչն օդ բարձրանալիս խափանվել է
Մարտ 6 17:41 2024

Հայկական ավիաընկերության Boeing 737-ը, որը Քիշ կղզուց մեկնում էր Մաշհադ, օդանավակայանից օդ բարձրանալիս տեխնիկական անսարքություն է ունեցել շարժիչներից մեկում։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Ինքնաթիռը մոտ 1,5 ժամ թռիչք է կատարել Քիշ կղզու երկնքում՝ այնուհետև բարեհաջող վայրէջք է կատարել Քիշի միջազգային օդանավակայանում։